Ուկրաինան Բուլղարիային 30 տեսակի զենք մատակարարելու հարցում է ուղարկել

Ուկրաինան Բուլղարիային 30 տեսակի զենք մատակարարելու հարցում է ուղարկել

 Ուկրաինան Բուլղարիային 30 տեսակի զինատեսակների, այդ թվում՝ С-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման հարցում է ուղարկել։ Այս մասին հայտարարել է Բուլղարիայում Ուկրաինայի դեսպան Վիտալի Մոսկալենկոն։

Նոյեմբերի 3-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Մյունսթերում, Յոթնյակի երկրների ԱԳ նախարարների հանդիպման շրջանակներում, ասել է, որ ԵՄ-ն արդեն 22 միլիարդ եվրո է ծախսել Ուկրաինայի վրա 2022 թվականին, այդ թվում՝ 3 միլիարդ եվրո ռազմական օգնության համար և 19 միլիարդ եվրո՝ հումանիտար, ֆինանսական և տնտեսական, այս գումարը չի ներառում ԵՄ անդամ երկրներից ուղղակի զենքի մատակարարումները: Նոյեմբերի 4-ին ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտարարեց, որ ԱՄՆ-ը 400 միլիոն դոլարի ռազմական օգնության ևս մեկ փաթեթ է հատկացնում Ուկրաինային։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում