Նոր նամականիշ՝ նվիրված Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյակին
Հունիսի 20-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյակ» թեմային:
590 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի շենքը:
Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոստի բաժնի ղեկավար Ծովինար Գալստյանը, «ՀայՓոստ» ընկերության կոմերցիոն տնօրեն Ցոլակ Հովհաննիսյանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Նամականիշի վերևի հատվածում պատկերված է «ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված լոգոտիպը:
Կարծիքներ