ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ մարտի 5-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.11 դրամով և կազմել 404.03 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.28 դրամով և կազմել 438.37 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 4.44 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.18 դրամով և կազմել 512.43 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 619.52 դրամով և կազմել 27253.39 դրամ: Արծաթի գինն աճել է 4.86 դրամով և կազմել 300.07 դրամ:
Կարծիքներ