Բուհերի հեռակա ընդունելության ժամկետը կավարտվի դեկտեմբերի 17-ին

Բուհերի հեռակա ընդունելության ժամկետը կավարտվի դեկտեմբերի 17-ին

Բարձրագույն ուսումնական հաստատությունների հեռակա ընդունելության ժամկետը կավարտվի դեկտեմբերի 17-ին:  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: 

«2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների և COVID-19 համավարակի պատճառով Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կրթական ծրագրերով 2020/2021 ուսումնական տարվա հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու նպատակով դիմում-հայտ ներկայացրած, սակայն քննություն չհանձնած, ինչպես նաև փաստաթղթերի ընդունման սահմանված ժամկետում դիմում-հայտ չներկայացրած անձինք ընդունելության գործընթացին մասնակցելու համար մինչև դեկտեմբերի 17-ը կարող են դիմել համապատասխան ուսումնական հաստատությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում