Ֆրանսիայի մի շարք շրջաններում երկինքը գունափոխվել է Սահարայից եկող քամու պատճառով
Ֆրանսիայի տարածքի մեծ մասում երկինքն այսօր մարմնագույն երանգ է ստացել: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղի պարբերականներին, արտասովոր երևույթը պայամանվորված է սիրոկկո ուժեղ քամով, որն առաջացել է անտիցիկլոնի պատճառով:
Հարավային տաք քամին, որը փչում է Սահարա անապատից, մեծ քանակությամբ մանր ավազ է բերում: Այս երևույթը առավել արտահայտված է երկրի արևելքում, Ալպերում, Իզեր դեպարտամենտում:
Լեռնային բազմաթիվ շրջաններում և առողջարաններում քամու հետ օդում հայտնված փոշին ձյունը դեղին է ներկել: Լեռնային դահուկները դժվարությամբ են սահում նման մակերեսով, և դրանց ծածկույթն արագ փչանում է:
Մեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում չմիացնել ապակեմաքրիչները, այլ ավազը մաքրել ջրի ուղեժ շիթերի օգնությամբ, որպեսզի ավազահատիկները քերծվածքներ չառաջացնեն ապակու վրա:
Փարիզում երկինքը նույնպես սկսել է գունափոխվել: Ավելի վա դա տեղի էր ունեցել Թուլուզում և Լիոնում:
Կարծիքներ