Otros Aires էթնիկ-էլեկտրո-տանգո հանրահայտ խումբը ժամանել է Երևան

Otros Aires էթնիկ-էլեկտրո-տանգո հանրահայտ խումբը ժամանել է Երևան

Otros Aires էթնիկ-էլեկտրո-տանգո հանրահայտ խումբը, որի անդամները ժամանել են Հայաստան, մայիսի 11-ին մենահամերգով հանդես կգա մայրաքաղաքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային երեկոն տեղի կունենա մայիսի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Կոմպոզիտոր և երաժիշտ Միգուել Դի Ջենովայի գլխավորությամբ Otros Aires խումբը ստեղծել է տանգո, էլեկտրո և էթնիկ երաժշտական ոճերի յուրահատուկ համադրություն, ինչի շնորհիվ համաշխարհային համբավ է ձեռք բերել:

Otros Aires-ը միշտ դրական էներգիա է փոխանցում հանդիսատեսին, ինչի շնորհիվ երաժշտասերները դահլիճից հեռանում են բարձր տրամադրությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում