Վնասվել է տուն և դպրոց․ Հունաստանում երկրաշարժի հետևանքով փլատակների տակ հայտնված տղամարդուն հաջողվել է փրկել

Վնասվել է տուն և դպրոց․ Հունաստանում երկրաշարժի հետևանքով փլատակների տակ հայտնված տղամարդուն հաջողվել է փրկել

Հունաստանում գրանցված ուժգին երկրաշարժի հետևանքով փլատակների տակ հայտնված տղամարդուն փրկարարներին հաջողվել է փրկել։ Նշվում է, որ տարերային աղետի հասցրած վնասը աննշան է եղել․ վնասվել է մեկ տուն և դպրոց։ Այս մասին հայտնել է Հունաստանի քաղաքացիական պաշտպանության գլխավոր քարտուղարությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Այս պահի դրությամբ առկա տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժը նյութական վնաս է հացրել  Մեսոհորի շրջանի Էլասոն քաղաքի գտնվող տներից մեկին։ Բարեհաջող կերպով ավարտվել է տարեց տղամարդու փրկարարական օպերացիան։ Վնասվել է նաև Դամասի շրջանի Տիրնավու քաղաքի դպրոցը։ Վիրավորների մասին տեղեկություններ դեռևս չկան»,- ասված է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Հունաստանում 6,9 բալ մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել։
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում