Հնդկաստանը կոչ է արել չքաղաքականացնել Ուկրաինային տրամադրվող մարդասիրական օգնությունը
Ուկրաինային մարդասիրական օգնության հարցերը չպետք է քաղաքականացվեն, դրանց լուծման մոտեցումը պետք է հիմնված լինի չեզոքության սկզբունքի վրա։
Այս մասին հինգշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված էր Ուկրաինայում հումանիտար իրավիճակին, հայտարարել է ՄԱԿ-ում Հնդկաստանի մշտական ներկայացուցիչ Տ.Ս. Տիրումուրտին:
Հնդկաստանի ներկայացուցիչը նաև կոչ է արել «անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները» ողջ Ուկրաինայում և լուծել վիճելի հարցերը բանակցությունների սեղանի շուրջ,- գրում է ՏԱՍՍ-ը։
Կարծիքներ