ՖԻՖԱ-ն ներկայացրել է The Best-ի տարվա լավագույն մարզչի հավակնորդներին

ՖԻՖԱ-ն ներկայացրել է The Best-ի տարվա լավագույն մարզչի հավակնորդներին

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, ներկայացրել է տարվա լավագույն մարզչի հավակնորդների եռյակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախորդ` 2022 թվականի, լավագույն մարզչի կոչման թեկնածուներն են` Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին, Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին և «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:
 

Մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 27-ին: Իսկ ընդլայնված ցուցակի ընտրությունը կայացել է հունվարի 12-ից փետրվարի 3-ը: Ընտրության հնարավորություն ունեն ազգային թիմերի գլխավոր մարզիչները և հավաքականների ավագները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում