Բոլսոնարոն տխուր է անվանել Բրազիլիայում Telegram-ի արգելափակման որոշումը
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն «տխուր» է անվանել երկրի Դաշնային Գերագույն դատարանի դատավորի որոշումը՝ արգելափակել Telegram մեսենջերը։
«Ժամանելով այստեղ՝ Ռիո Բրանկո` ես ստացա լուր, առնվազն տխուր, որ Telegram հավելվածը կարգելափակվի Բրազիլիայում դատավորի որոշմամբ»: Բոլսոնարոն ասել է` ուրբաթ օրը ելույթ ունենալով իր ֆեյսբուքյան էջում հեռարձակված միջոցառման ժամանակ:
Բոլսոնարոյի Telegram ալիքն ունի ավելի քան 1 միլիոն բաժանորդ։ Պետության ղեկավարի խոսքով՝ մեսենջերի բրազիլական լսարանը կազմում է մոտ 70 միլիոն մարդ։ Բրազիլիայի ղեկավարն ընդգծել է, որ դատարանի նման որոշումը «անընդունելի» է համարում։
Կարծիքներ