«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հետ քննարկվել են փոխգործակցության հեռանկարները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանի և կազմակերպության ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, որի համատեքստում քննարկվել են նախարարության և «Իմ քայլը» հիմնադրամի միջև փոխգործակցության հնարավորությունները:
ԿԳՄՍ նախարարին են ներկայացվել հիմնադրամի կողմից իրականացվող «Հորիզոններ» դուալ և «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրերը:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ ուժերով աշխատել կրթական նոր ծրագրերի իրականացման շուրջ:
Կարծիքներ