Ինչ ունեցվածք է հայտարարագրել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը

Ինչ ունեցվածք է հայտարարագրել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը 2022 թվականի մայիսի 31-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ քաղաքապետը համատեղ սեփականությամբ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հայտարարագրել է մեկ բնակարան:

2021 թվականի սկզբին Սարգսյանն ունեցել է 400 հազար դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին ավելացել է՝ դառնալով 3 միլիոն 600 հազար դրամ, ինչպես նաև՝ 4500 դոլար, որը նույնպես ավելացել է՝ դառնալով 5500 դոլար:

Հրաչյա Սարգսյանը Երևանի քաղաքապետարանից ստացել է 9 միլիոն 92 հազար դրամ աշխատավարձ, «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ-ից էլ 1 միլիոն 685 հազար դրամ վարկ է վերցրել: 

Սարգսյանը ևս երկու այլ վարկ է հայտարարագրել, որոնցից մեկի մայր գումարը կազմում է 12 միլիոն 813 հազար դրամ, մյուսինը՝ 689 հազար 394 դրամ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում