Փարիզի վազքի մարաթոնը կրկին հետաձգվել է
Փարիզի վազքի մարաթոնը հետաձգվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Այս մասին հայտնում են մրցաշարի կազմակերպիչները:
Մարաթոնը հետաձգվել է մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 15-ը: Ի սկզբանե այն պետք է կայանար մարտին, այնուհետև` հոկտեմբերի 18-ին: Նման որոշումը պայմանավորված է հնարավորինս անվտանգ մարաթոն կազմակերպելու ցանկությամբ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բոսթոնի վազքի մարաթոնը 124 տարվա մեջ առաջին անգամ չեղարկվել է: Չեղարկման պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է: Մարաթոնը կանցկացվի վիտուալ տիրույթում, և բոլոր մասնակիցներին հետ կվերադարձվի մասնակցության հայտի համար վճարված գումարները:
Կարծիքներ