Գյումրիում մեքենաների «դրիֆտն» ավարտվել է բախումով և ծեծկռտուքով. ՀԺ

Մարտի 1-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Գյումրու Վարդանանց հրապարակում։ Այս մասին գրում է armtimes.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ «ԲՄՎ» մակնիշի մեքենան «դրիֆտ» է արել և բախվել «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենային։ Պատահարից հետո վիճաբանություն է սկսվել, որը վերածվել է ծեծկռտուքի։
Տարածք են ժամանել մեծաթիվ ոստիկաններ և պարեկներ։ Ըստ ականատեսների՝ կան բերման ենթարկվածներ։
«Հայկական ժամանակ»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս պահին մեքենաները հրապարակում են, տարածքը սահմանազատված է և հսկում են ոստիկանության ծառայողները։
Վարդանանց հրապարակում նաև մեծաթիվ քաղաքացիներ են հավաքված։
Լուսանկարը՝ ՀԺ-ի։
Կարծիքներ