Նոր մասնագիտություն՝ հաշմանդամություն ունեցող երեխայի խնամքի կազմակերպմանը զուգահեռ
Նոր մասնագիտություն՝ երեխայի խնամքի կազմակերպմանը զուգահեռ
Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների զբաղվածության ապահովման ծրագրի շրջանակում մայրիկներն արդեն իսկ սկսել են հմտություններ ձեռք բերել մատնահարդարի ու դերձակի մասնագիտությամբ։
Այս նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության հետ շարունակում է համատեղ աշխատանքներ իրականացնել՝ հնարավորություն տալով ձեռք բերել նոր մասնագիտություն՝ երեխայի խնամքի կազմակերպմանը զուգահեռ։
Նոր խմբի ուսուցման մեկնարկը կտրվի շուտով․ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 093 71 01 06 հեռախոսահամարով։
Ավելին՝ https://bit.ly/3nwU02g
Կարծիքներ