Վահան Բիչախչյանի գոլն օգնել է «Պոգոն»-ին հաղթել Լեհաստանի առաջնության մեկնարկային տուրում

Վահան Բիչախչյանի գոլն օգնել է «Պոգոն»-ին հաղթել Լեհաստանի առաջնության մեկնարկային տուրում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը գոլի հեղինակ է դարձել Լեհաստանի առաջնության առաջին տուրի խաղում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանի ֆուտբոլի առաջնության անդրանիկ տուրում Բիչախչյանի «Պոգոն»-ը մրցել է «Վիձև»-ի հետ և առավելության հասել 2:1 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Վահան Բիչախչյանն աչքի է ընկել հանդիպման 71-րդ րոպեին` դառնալով հաղթական գոլի հեղինակ:

Հայ կիսապաշտպան «Պոգոն»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման է մտել 55-րդ րոպեին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում