Ղազինյանն 9-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ

Ղազինյանն 9-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ

Արթուր Ղազինյանը կրկին չընտրվեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների անդամները ներկա չէին հանձնաժողովի նիստին:

«Մեր ընդդիմությունը ներկայացնող գործընկերներն այս խնդիրը դարձրել են օրացուցային հանձնաժողովի համար: Կատակով ասացի, որ երեքշաբթի օրերը դարձել են ղազինյանական օրեր: Փորձ արվեց, որ ցույց տրվի՝ մեր հանձնաժողովը զբաղված է միայն ղազինյանական օրերով: Մեր հանձնաժողովի ծանրաբեռնվածության ծավալն ամեն օր ավելանում է:

Դրանում ամբողջությամբ ներգրավված է իշխանական թևը: Լավ կլիներ, որ այդ հարցում  ներգրավված լինեին մեր հանձնաժողովի մյուս անդամները ևս: Նախորդ նիստում պարոն Ղազինյանը մի հետաքրքիր բացահայտում արեց, որ մինչև հիմա գաղտնիության հետ կապված իր համապատասխան փաստաթղթերը չի ներկայացրել ԱԺ համապատասխան ծառայությանը»,- ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Այսպես, Արթուր Ղազինյանն արդեն 9-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում