Իսպանիայում ՀՀ դեսպանը հանդիպել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին

Իսպանիայում ՀՀ դեսպանը հանդիպել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին

Փետրվարի 2-ին Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլու հետ։

ՀՀ դեսպանը շնորհավորել է Պոլոլիկաշվիլուն UNWTO-ի գլխավոր քարտուղար վերընտրվելու կապակցությամբ և նորանոր հաջողություններ մաղթել նրան։
 

Դեսպան Վ․Կարմիրշալյանն ու Զ․ Պոլոլիկաշվիլին քննարկել են Հայաստանի և UNWTO-ի միջև համագործակցությունն է՛լ ավելի խորացնելու, Հայաստանին զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության ռեգիոնալ ծրագրերին առավել ինտեգրելու հնարավորությունները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում