Հարավային Օսիան մտադիր է իրավական քայլեր ձեռնարկել ՌԴ կազմ մտնելու համար

Հարավային Օսիան մտադիր է իրավական քայլեր ձեռնարկել ՌԴ կազմ մտնելու համար

Հարավային Օսիայի իշխանություններն իրավական քայլեր կձեռնարկեն առաջիկա ժամանակներս Ռուսաստանի կազմ մտնելու նպատակով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Հարավային Օսիայի նախագահ Անատոլիյ Բիբիլովը, ում խոսքերը փոխանցում է «Единая Россия» կուսակցության մամուլի ծառայությունը:

«Կարծում եմ՝ Ռուսաստանի հետ միավորումը մեր ռազմավարական նպատակն է: Մոտ ժամանակներս կձեռնարկենք համապատասխան իրավական քայլեր: Հարավային Օսիայի Հանրապետությունը կլինի իր պատմական հայրենիքի՝ Ռուսաստանի կազմում»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում