Ջոնսոնը հայտնել է, որ բրիտանական կառավարության նպատակը Պուտինին իշխանությունից հեռացնելը չէ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իշխանությունից հեռացնելը բրիտանական կառավարության նպատակը չէ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա խոսել է բրիտանացի խորհրդարանականների հետ նիստին՝ պատասխանելով ՌԴ-ում իշխանություններին փոխելու ու Պուտինին հեռացնելու մասին հարցին:
«Դա Մեծ Բրիտանիայի կառավարության նպատակը չէ»,- ասել է նա:
Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Վարշավայում արած հայտարարությունն այն մասին, որ ՌԴ առաջնորդը «չի կարող մնալ իշխանության», Ջոնսոնը հայտարարել է, որ հասկանում է, թե ինչու է նա նման բան ասել, սակայն այլ մանրամասներ չի հաղորդել:
Կարծիքներ