Հարսնացուի ողբերգական առեւանգում Վրաստանում

Հարսնացուի ողբերգական առեւանգում Վրաստանում

 Վրաստանում հետաքննում են ամուսնության նպատակով աղջկան առեւանգելու փաստը, որն ավարտվել Է նրա տատիկի զոհվելով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է ընտանիքի փաստաբանը:

Միջադեպը տեղի Է ունեցել նախորդ օրը երեկոյան երկրի արեւելքի Մառնեուլի շրջանի Ալգեթի գյուղում. գյուղի 23-ամյա բնակչուհուն առեւանգել Է նրա համակուրսեցին, ինչից հետո աղջկա տատիկը մահացել Է, ենթադրվում Է, սրտի հետ ունեցած խնդրից: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ տարեց կինը մահացել Է վթարի հետեւանքով. նրան հարվածել Է առեւանգիչների մեքենան, երբ նա փորձել Է նրանց խանգարել, սակայն երիտասարդի փաստաբանը հերքել Է այդ վարկածը:

Նախօրյակին վկաների հարցումը ոստիկանությունում շարունակվել Է մինչեւ ուշ գիշեր: Տարածված տեղեկատվության համաձայն, աղջկա ընտանիքը դեմ Է եղել նրա ամուսնությանը:

Նրանք դիմել են ոստիկանություն՝ պահանջելով ձերբակալել մեղավորին: «Հարսնացուի» ցուցմունքների համաձայն, իր դեմ ոչ ոք բռնություն չի կիրառել, իսկ ինքը ցանկացել Է համակուրսեցու հետ ամունանալ իր կամքով: Վրաստանի ՆԳ նախարարությունում դեռ չեն մեկնաբանում տեղի ունեցած փաստը, հաղորդել Է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում