Միջազգային տիեզերակայանից հազվագյուտ բնական երևույթներ են տեսագրել (տեսանյութ)

Միջազգային տիեզերակայանից հազվագյուտ բնական երևույթներ են տեսագրել (տեսանյութ)

Միջազգային տիեզերակայանում տեղադրված տեսախցիկները նկարահանել են հազվագյուտ բնական երևույթներ, որոնք հայտնի են «էլֆ» և «կապույտ շիթ» անուններով: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ ներկայացնելով Եվրոպական տիեզերական գործակալության հրապարակած տեսանյութը:

Պատկերված կադրերում երևում է, թե ինչպես է Երկրի մակերեսին կտրուկ բռնկում տեղի ունենում, որից հետո մթնոլորտից կապույտ լուսային սյուն է բարձրանում:

Եվրոպական գործակալությունից պարզաբանել են, որ առկայծումը պայմանավորված է «Էլֆ» կոչվող երևույթներով, որոնք հայտնվում են ամպրոպային ամպերի վերին հատվածներից և որոնց տրամագիծը կարող է հասնել հարյուրավոր կիլոմետրերի:

«Կապույտ շիթերն» ամպրոպային ամպերի առավել ակտիվ կենտրոններից դուրս եկող լուսարձակող հոսքեր են: Դրանց լուսավորումն աստիճանաբար խամրում է մոտ 50 կմ բարձրության վրա:

Նշվում է, որ երկու երևույթն էլ բավականին հազվադեպ են նկատվում և ընդամենը մի քանի միլիվայրկյան են տևում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում