Մեկ օրում 258 բեռնատար մարդասիրական օգնություն է հասցվել Գազա
Անցած 24 ժամվա ընթացքում մարդասիրական օգնություն տեղափոխող գրեթե 260 բեռնատարներ ստուգվել և թույլատրվել են մտնել Գազայի հատված։ Այս մասին հայտնում է Պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգման գրասենյակը (COGAT):
«258 մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարներ ստուգվել և ուղեկցվել են Գազայի հատված, որոնցից 166-ը տեղափոխում էին ավելի քան 7 միլիոն ֆունտ պարենամթերք», - ասվում է գերատեսչության X էջում տեղադրված հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Գազայի հյուսիսում օդից ցած է նետվել մոտ 113,4 տոննա սննդամթերք, ճշտել է գործակալությունը։
Կարծիքներ