Վրաերթ Ստեփանակերտում․ տուժածը հոսպիտալացվել է
Հունվարի 10-ին ժամը 18:00-ին ոստիկանության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Վ. Սարգսյան-Գ. Լուսավորիչ փողոցների խաչմերուկում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
Մեկնած հետաքննիչ Մ. Բաբայանը պարզել է, որ նույն օրը ժամը 17:35-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Վ. Ս-ն (ծնված 1950թ.) վարելով «Նիսսան Իստրալ» մակնիշի ավտոմեքենան, նշված խաչմերուկում` հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել 58-ամյա Վ. Հ.-ին, ինչի հետևանքով վերջինս կրծքավանդակի աջ կեսի փափուկ հյուսվածքների սալջարդ, գլխի գագաթաճակատային հատվածի քերծվածքներով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն։
Նրա առողջական վիճակը բավարար է։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։
Կարծիքներ