ԱՄՆ տնտեսությունը համավարակի պատճառով շարունակում է ծանր վիճակում մնալ. Բայդեն

ԱՄՆ տնտեսությունը համավարակի պատճառով շարունակում է ծանր վիճակում մնալ. Բայդեն

Միացյալ Նահանգների տնտեսությունը շարունակում է ծանր վիչակում մնալ նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքների պատճառով: Այս մասին ուրբաթ հայտնել է երկրի նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը, գրում է ТАСС-ը:

Նա նշել է, որ ընդհանուր առմամբ 36 միլիոն ամերիկացի սննդի պակաս ունի:

«Միանգամայն պարզ է, որ տնտեսությունը դեռևս ծանր վիճակում է»,- ասել է Բայդենը,- «Ավելի քան 10 միլիոն մարդ գործազուրկ է դարձել, ևս 4 միլիոն մարդ աշխատանքից զրկվել է կես և ավելի տարով, … 24 միլիոն մեծահասակ և 12 միլիոն երեխա բառացիորեն սննդի կարիք ունեն»,- հաղորդել է նա:

Բայդենի խոսքով՝ անհրաժեշտ է ընդունել իրենց կողմից առաջարկված 1.9 տրիլիոն դոլարի չափով տնտեսությունը խթանող միջոցառումների փաթեթը:

Իր հերթին, Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ ԱՄՆ տնտեսությունն այժմ շատ դանդաղ վերականգնվում է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում