Պետական դավաճանության գործով նիստը նորից հետաձգվեց

Պետական դավաճանության գործով նիստը նորից հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, շարունակվել է պետական դավաճանություն կատարելու համար մեղադրվող Մայիս Սահակյանի և նրա կնոջ՝ Ստելլա Սարգսյանի գործով դատական նիստը։ Նիստին չէին ներկայացել ամբաստանյալի կինը և պաշտպանը։

Դատարանն ամբաստանյալ Ստելլա Սարգսյանի պաշտպանության համար ներգրավված պաշտպաներին ժամանակ է տրամադրել գործի նյութերին ծանոթանալու համար:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ նիստին չէին ներկայացել Ստելլա Սարգսյանը և պաշտպանը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Մայիս Սահակյանը կնոջ օժանդակությամբ, լրտեսության, պետական և ծառայողական գաղտնի տեղեկություններ հավաքելու ու հանձնելու, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար, օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով կատարել է պետական դավաճանություն։ Կնոջը՝ Ստելլա Սարգսյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնու կողմից, լրտեսության, ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու ու հանձնելու, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելուն օժանդակելու դիտավորությամբ, տրամադրել է անհրաժեշտ միջոցներ, ինչպես նաև վերացրել է այդ կապակցությամբ առկա խոչընդոտները։

Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12-ին։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում