ՌԴ դեսպանը ներկայացրել է Մոսկվայի դիրքորոշումը Սյունիքով երթուղի բացելու հարցում
Ռուսաստանը հանդես է գալիս ոչ թե որպես որևէ կոնկրետ երթուղու ստեղծման, այլ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման կողմնակից։
«Союзники. ОДКБ» հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:՝ պատասխանելով Սյունիքի մարզով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղու ստեղծման մասին հարցին:
«2021 թվականին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների որոշմամբ ստեղծված Եռակողմ աշխատանքային խումբը՝ երեք երկրների փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ, զբաղվել է հենց այդ հարցով: Աշխատանքային խումբն իրականացրել է ռիթմիկ աշխատանք և հասել զգալի արդյունքների: 2023 թվականի հունիսին խմբի 12-րդ նիստում ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման շուրջ»,- ասել է Կոպիրկինը։
Ըստ դեսպանի՝ խմբին հաջողվել է գրեթե հասնել համապարփակ, հավասարակշռված համաձայնության, բայց հետո գործընթացը, ոչ ՌԴ-ի մեղքով, կանգ է առել։
«Հավաքական Արևմուտքի» ճնշման տակ Երևանը որոշել է սառեցնել եռակողմ համագործակցությունը նաև այս ուղղությամբ:
Մենք անհրաժեշտ ենք համարում հնարավորինս շուտ վերսկսել եռակողմ աշխատանքային խմբի լիարժեք աշխատանքը՝ ոչ միայն Հարավային Կովկասի տրանսպորտային և կապի համակարգը ապաշրջափակելու, այլև ամբողջ տարածաշրջանում կայուն խաղաղություն և բարգավաճում հաստատելու համար» - եզրափակել է Կոպիրկինը:
Կարծիքներ