Սոչիում իրար հաջորդող 2 երկրաշարժ է տեղի ունեցել

Սոչիում իրար հաջորդող 2 երկրաշարժ է տեղի ունեցել

Սոչիի շրջանում հունվարի 11-ին 3,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։

Կարճ ժամանակ անց գրանցվել է ևս մեկը, երկրորդ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,9 մագնիտուդ, հաղորդում է ՌԴ ԱԻՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունը։

«Ենթակառուցվածքները և կենսապահովման օբյեկտները գործում են բնականոն, տուժածներ չկան»,- ասվում է զեկույցում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում