Երեքշաբթի օրը Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի
Երեքշաբթի օրը տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ՝ տեղեկացրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Արտահերթը կանցկացվի ժամը 11-ին, Կառավարության հրավիրած օրակարգով:
ԱԺ-ն քննարկելու է «Սոցիալական աջակցության մասին» օրենքում և դրան կից օրինագծերում փոփոխությունների փաթեթը: Օրինագծով Ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի հիմքի վրա ստեղծվելու է նոր կառույց՝ Համալիր սոցիալական ծառայությունը: Նոր կառույցի ստեղծումը, ըստ նախագծի հիմնավորման, պայմանավորված է Կառավարության որդեգրած ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականությամբ:
Աժ նախագահը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 11-ին, կառավարության հրավիրած օրակարգով տեղի կունենա արտահերթ նիստ:
Կարծիքներ