Քոչարյանի գործով դատարանը մերժեց Յուրի Խաչատուրովի խափանման միջոցի վերացման մասին միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու միջնորդությունը:
Ներկայումս Խաչատուրովի նկատմամբ որպես այլընտրանքային միջոց կիրառված է գրավը։
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը կշարունակվի փետրվարի 16-ին, ժամը 13:00-ին:
Կարծիքներ