Բոսֆորում բախվել են ռուսական և թուրքական բեռնանավերը
Բոսֆորի նեղուցում տեղի է ունեցել վթար: Իրար են բախվել ռուսական «Русич-10» և թուրքական «Tahsin İmamoğlu» բեռնատար նավերը:
Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում են ռուսական և թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով թուրքական առափնյա ոստիկանության հայտարարությանը:
Հայտարարության մեջ ասվում է, որ 128 մետրանոց ռուսական բեռնանավը վերադառնում էր Ռուսաստան Թուրքիայի Բուրսա նահանգից: Իսկ 90 մետրանոց թուրքական բեռնատար նավը Թուրքիայի Քոջաելի նահանգից մեկնում էր Քարադենիզ Էրեղլի նավահանգիստ, որը գտնվում է Սև ծովի ափին:
Տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներ չկան, վնասվել են միայն բեռնատար նավեր: Որպես վթարի պատճառ առաջ է քաշվում թուրքական բեռնատար նավի ղեկավարման հետ կապված տեխնիկական խնդիրը:
Կարծիքներ