Չեխիայի նախագահին հոսպիտալացրել են. նրա մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
Չեխիայի նախագահ 77-ամյա Միլոշ Զեմանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Բժիշկների որոշմամբ՝ նա վերադառնում է Պրահայի կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ բուժվում էր հոկտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 25-ը, հայտնել է չեխական հեռուստատեսությունը:
«Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, ընդ որում՝ հիվանդությունն ընթանում է առանց ախտանիշների։ Բժիշկների որոշմամբ՝ նա վերադառնում է զինվորական հոսպիտալ, որտեղ բուժվում էր հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 25-ը։ Մի քանի օր առաջ Զեմանին երրորդ պատվաստումն է արվել կորոնավիրուսից»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ