Հնդկաստանի ԱԳ նախարարը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին հայտնել է, որ Բեռլինում կազմակերպված բանակցությունների ընթացքում Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկի և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Սվենյա Շուլցեի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակն ու այլ հարցեր:
«Աննալենա Բերբոկի հետ վերանայել ենք երկկողմանի համագործակցությունը: Քննարկել ենք ուկրաինական հակամարտության և հնդկախաղաղօվկիանոսյան շրջանին վերաբերող հարցեր: Երկու ԱԳ նախարարությունների միջև ստորագրվել է համաձայնագիր ուղիղ ծածկագրված կապի վերաբերյալ»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Հնդկաստանի ԱԳ նախարարը գրել է «Թվիթերի» իր էջում:
Կարծիքներ