Կարմրուկով հիվանդների հաստատված թիվը հասել է 18-ի

Կարմրուկով հիվանդների հաստատված թիվը հասել է 18-ի

Հայաստանում, մարտի 5-ի ժամը 10:00-ի դրությամբ, կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 18-ի, հոսպիտալացված են 17-ը: Նրանց առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ հիվանդներից ոչ ոք պատվաստված չէ կարմրուկի դեմ:

«Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:

Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում