Սիրիայում Ասադի իշխանության տապալումից հետո 270 հազար փախստական է վերադարձել
![Սիրիայում Ասադի իշխանության տապալումից հետո 270 հազար փախստական է վերադարձել](https://freenews.am/uploads/images/image_750x_67a775f83f08d.jpg)
Սիրիայում Բաշար Ասադի իշխանության տապալումից հետո 270 հազար փախստական վերադարձել է երկիր՝ հայտնել են ՄԱԿ-ից:
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Սիրիայի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ սիրիացիների վերադարձի հիմնական խոչընդոտներն են բնակարանային իրավունքների, անվտանգության, հիմնական ծառայությունների հասանելիության հարցերը և տնտեսական դժվարությունները:
Նա հավելել է, որ փախստականների ավելի քան 60 տոկոսը ցանկանում է այցելել Սիրիա՝ նախքան վերադարձի մասին վերջնական որոշում կայացնելը:
Կարծիքներ