Ուկրաինայի իշխանությունները հայտնել են Զապորոժյեում պայթյունների մասին

Ուկրաինայի կողմից վերահսկվող Զապորոժյեի ծայրամասում պայթյուններ են լսվել, ասել է Զապորոժիեի քաղաքային խորհրդի քարտուղար Անատոլի Կուրտևը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
«Զապորոժիեի մատույցներում պայթյուններ են հնչել, ըստ նախնական տեղեկությունների՝ քաղաք ժամանողներ չեն եղել»,- գրել է Կուրտևը Telegram-ի իր ալիքում։
Պաշտոնյան նաև հորդորել է քաղաքաբնակներին մնալ ապաստարաններում։
Կարծիքներ