Հայաստանի առաջին արբանյակը կապ է հաստատել Երկրի հետ. ենթահամակարգերն աշխատում են անխափան
SATLANTIS ընկերությունը հայտարարություն է տարածել՝ տվյալներ հայտնելով Հայաստանի հետ «Ուրդանետա» արբանյակի վերաբերյալ իր համագործակցության մասին:
Նշվում է, որ Կանավերալ հրվանդանից Ուրդանետայի հաջող մեկնարկից հետո ընկերությունը հայտարարում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակա «Գեոկոսմոս» ընկերությանը Երկրի հեռակա դիտարկման ամբողջական համակարգ տրամադրելու վերաբերյալ համաձայնության մասին:
Ուրդանետան, որն այժմ վերանվանվել է ARMSAT-1 աշխատանքային անվանումով, կլինի Հայաստանի առաջին արբանյակը տիեզերքում, դրանով Հայաստանը փաստացի դառնում է Տիեզերական ընտրված երկրների ակումբի անդամ։
«Մենք հպարտ ենք, որ մեր Ուրդանետա արբանյակը վերափոխում ենք Armsat_1 հայկական ռազմավարական առաջին արբանյակի: Մենք կաջակցենք ՀՀ կառավարությանը՝ աշխատատեղերի, մասնագետների և արտադրանքի ստեղծման որոշումներում»,- այս մասին նշում է իսպանական ընկերության նախագահ Ժան-Ժաք Դողդէնը։
Ըստ զեկույցի՝ կան մի շարք ավելի մեծ երկրներ, որոնք դեռևս չունեն ARMSAT_1-ի նման 2 մետր լուծաչափով արբանյակ: Սա երկարաժամկետ հեռանկարի միայն սկիզբն է՝ հայկական նոր տիեզերական ռազմավարության մեկնարկը, որով կզարգանա ոլորտի ազգային կարողությունները և երիտասարդ ինժեներների տաղանդը՝ հիմվելով SATLANTIS-ի առաջարկած մոդելի վրա:
8-ամսյա անհավանական արագ աշխատանքի արդյունքում, այս համաձայնագրի շնորհիվ Հայաստանը արբանյակ է ուղարկում Տիեզերք։
Հաջող մեկնարկից հետո Հայաստանի առաջին արբանյակը՝ ARMSAT_1-ը, լավ կարգավիճակում է և պատրաստ է հանրային ծառայություն իրականացնել՝ ուղարկելով գործունակ տվյալներ առնվազն գալիք չորս տարիների ընթացքում: Ըստ իսպանական SATLANTIS-ի զեկույցի (առաքելության գործընկեր)՝ մայիսի 26-ին ARMSAT_1-ը առաջին անգամ կապ է հատատել Երկրի հետ և ցույց է տվել իր ենթահամակարգերի անվանական (նոմինալ) կարգավիճակը։
Տիեզերական այս նախագծի մանրամասներն ու առաջին արդյունքները հանրությանը կներկայացվեն Երևանում կայանալիք «Starmus» գիտական համաժողովում, որտեղ մասնակցություն կունենան Նոբելյան ինը մրցանակակիրներ՝ ներկայացնելով առաջիկա տարիների գիտական ամենաառաջադեմ մոտեցումները:
Armsat_1-ի թռիչքը Հայաստանին կդիրքավորի որպես առաջադեմ երկիր հասարակության, գիտնականների և միջազգային հանրության առջև։
sՀիշեցնենք՝ 2022 թվականի մայիսի 25-ին, Երևանի ժամանակով ժամը 22:35-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Կանավերըլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը:
Կարծիքներ