Վթար Լոռու մարզում
Երեկ՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում, հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 19:35-ի սահմաններում, Մեծավան գյուղի բնակիչ, 33-ամյա Վալերի Դումիկյանը, Բլագադարնոյե-Կաթնառատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ կատարելով՝ հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով Վ. Դումիկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Տեղում իրականացվել են հետաքննչական աշխատանքներ։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Կարծիքներ