ԵՄ-ն ուկրաինական զինվորականների համար ուսումնական առաքելություն իրականացնելու որոշում է կայացրել

ԵՄ-ն ուկրաինական զինվորականների համար ուսումնական առաքելություն իրականացնելու որոշում է կայացրել

Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգում կազմակերպված հանդիպմանը ուկրաինացի զինվորականների  համար ուսումնական առաքելություն սկսելու որոշում են կայացրել: Հունգարիան դա լավ գաղափար չի համարել և չի մասնակցի առաքելությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին հայտնել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարոտոն հունգարական М1 հեռուստաալիքով հեռարձակվող մամուլի ասուլիսին:

«Այսօր որոշում է կայացվել այն մասին, որ Եվրոպական միությունը ուկրաինական բանակի զինվորներին պատրաստելու ուսումնական առաքելություն կիրականացնի»,-նշել է նա և հավելել, որ Հունգարիան չի աջակցել այդ որոշմանը:

Նա ընդգծել է, որ Հունգարիան չի մասնակցի այդ ուսումնական առաքելությանը և ոչ մի մասնագետի չի ուղարկի նախաձեռնությանը մասնակցելու:

Սիյարոտոն շեշտել է, որ Հունգարիան  առաքելության իրականացման ոչ մի ծախս չի հոգա: Նա հավելել է, որ իրենց խնդիրը հունգարացի ժողովրդի անվտանգությունն ապահովելն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում