Ուկրաինայի Գերագույն Ռադան հավանություն է տվել երկրի` ԱՊՀ մի քանի համաձայնագրերից դուրս գալու մասին որոշմանը
Ուկրաինայի Գերագույն Ռադան հավանություն է տվել երկրի` ԱՊՀ մի քանի համաձայնագրերից դուրս գալու մասին որոշմանը ։
Ինչպես այսօր մանրամասնել է խորհրդարանում Նախարարների կաբինետի ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը, համաձայնագրերը վերաբերում են բջջային կապին, կենսաբանական արտադրանքի և կենդանիների պաշտպանության այլ միջոցների միջպետական պահուստին, փոքր բիզնեսին աջակցելուն և միջկառավարական սուրհանդակային հաղորդակցությանը:
Մելնիչուկը պարզաբանել է, որ Ուկրաինան կա՛մ երկար տարիներ չի օգտվել այդ համաձայնագրերի հնարավորություններից, կա՛մ ներկայումս պայմանավորվածությունները դարձել են անտեղի։
Գերագույն ռադան նաև խնդրել է Եվրամիությանը ուժեղացնել Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցները և հաստատել Ուկրաինային ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակի տրամադրումը։
Այս մասին Տելեգրամի իր ալիքում հայտնել է իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության ղեկավար Ելենա Շուլյակը։
Կարծիքներ