ՌԴ ԿԲ-ն նախատեսում է կիբեռվարժանքներ անցկացնել ԵԱՏՄ անդամ երկրների բանկերի հետ
Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկը նախատեսում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների բանկերի հետ կիբեռվարժանքներ անցկացնել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում կատարելով ՌԴ Կենտրոնական բանկի տեղեկատվությանը
«ԵԱՏՄ անդամ պետությունների բանկերի հետ նախատեսվում է 2024-2025 թվականներին կիբեռվարժանքներ անցկացնել, որոնց ընթացքում լրացուցիչ կմշակվի փոխգործակցությունն, այդ թվում` տարբեր վճարային գործիքների օգտագործմամբ իրականացվող չարտոնված անդրսահմանային գործառնությունների ժամանակ»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ