Գերմանիան մտադիր է «լոքդաուն» սահմանել չպատվաստվածների համար

Գերմանիան մտադիր է «լոքդաուն» սահմանել չպատվաստվածների համար

Գերմանիայի իշխանությունները մտադիր են նոր «լոքդաուն» սահմանել, բայց այս անգամ խիստ սահմանափակումները կվերաբերեն միայն չպատվաստված քաղաքացիներին: Ինչպես գրում է lenta.ru-ն, այս մասին հայտնել է Bild թերթը՝  բացառիկ փաստաթղթերին հղումով:

Իշխանությունների ապագա միջոցառումների մանրամասները դեռ չեն հաղորդվում, սակայն ենթադրվում է, որ չպատվաստվածներին «ոչ մի տեղ թույլ չեն տա գնալ»:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հիշեցրել էր երկրում կորոնավիրուսի հետ կապված վտանգավոր իրավիճակի մասին: Մերկելը քաղաքացիներին հորդորել էր հետևել բոլոր սահմանափակող միջոցներին, ինչպես նաև քաղաքացիներին հիշեցրել հնարավորինս շուտ COVID-19-ի դեմ պատվաստվելու անհրաժեշտության մասին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում