ԵԱՀԿ-ն հրաժարվել է դիտորդներ ուղարկել Ռուսաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին
ԵԱՀԿ-ն չի հետևի Ռուսաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ դիտորդների թվի սահմանափակման պահանջների պատճառով, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
«ԵԱՀԿ-ն չի կարող դիտորդներ ուղարկել Պետդումայի առաջիկա ընտրություններին՝ Ռուսաստանի Դաշնության իշխանությունների կողմից կիրառված սահմանափակումների պատճառով»,- նշել են կազմակերպությունից:
«Մենք շատ ենք ափսոսում, որ Ռուսաստանում կայանալիք ընտրությունների վերաբերյալ մեր դիտարկումներն անհնար են լինելու: Բայց արդյունավետ և հուսալի դիտարկումների համար անհրաժեշտ է, որ դիտորդների քանակն ինքնուրույն որոշի ցանկացած միջազգային դիտորդական առաքելություն:,- ասել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Մատտեո Մեկաչին:
Հայտարարության մեջ նշվում է, որ ԵԱՀԿ-ն և ԵԱՀԿ ԽՎ-ն հրավիրվել են դիտարկելու սեպտեմբերի 17-19-ի քվեարկությունը, սակայն հետագայում սահմանափակվել են համապատասխանաբար 50 և 10 դիտորդներով:
Սահմանափակումների պատճառը, ըստ ԵԱՀԿ-ի, Ռուսաստանի իշխանություններն պատճառաբանել են ՌԴ-ի սանիտարահամաճարակաբանական իրավիճակով։
Կարծիքներ