Բայդենը միգրանտների ճգնաժամն անվանել է խնդիր ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Մեքսիկայի համար

Բայդենը միգրանտների ճգնաժամն անվանել է խնդիր ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Մեքսիկայի համար

Միգրացիոն ճգնաժամը խնդիր է և՛ ԱՄՆ-ի, և՛ Մեքսիկայի համար, երկրները փորձում են այն լուծել համատեղ ջանքերով։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Մեքսիկայի մայրաքաղաքում Հյուսիսային Ամերիկայի գագաթնաժողովի ավարտին։

Ամերիկացի առաջնորդը հիշեցրել է, որ Մեխիկոյում ժամանելուց առաջ նա կանգ է առել Էլ Պասոյում (Տեխաս) «Իմ աչքերով տեսնելու իրավիճակը սահմանին»։ «Այս միգրացիոն ճգնաժամը իրական ճնշում է գործադրում ինչպես Մեքսիկայի, այնպես էլ ԱՄՆ-ի համայնքների վրա: Մենք աշխատում ենք միասին լուծել այս խնդիրը այնպես, որ հարգի մեր երկրների օրենքները և պաշտպանի հուսահատ կարիքի մեջ գտնվող միգրանտների իրավունքները», - ասել է Բայդենը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում