Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը կարևոր է Ռուսաստանի համար․ Պեսկով

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը կարևոր է Ռուսաստանի համար․ Պեսկով

Հայաստանը և Ադրբեջանը վերջերս մեկ անգամ չէ, որ հայտարարել են իրենց պատրաստակամության մասին ավարտին հասցնելու աշխատանքները խաղաղության պայմանագրի հետ կապված, Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է օգնել նրանց, դա կապահովի խաղաղության և կանխատեսելիության մթնոլորտ Կովկասում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 



«Ռուսաստանը պատրաստ է օգնել նրանց, պատրաստ է ողջունել դա: Մենք չենք պարտադրում մեր միջնորդությունը, բայց, իհարկե, մեզ համար շատ կարևոր է, որ մեր երկու գործընկերները, դաշնակիցները ոչ միայն ԱՊՀ-ի շրջանակներում, այլև երկկողմ հարաբերություններում որքան հնարավոր է շուտ կնքեն այս համաձայնագիրը, և դա կապահովի խաղաղության, կայունության և կանխատեսելիության մթնոլորտ Կովկասում, ինչը մեզ համար կարևոր է»,- ընդգծել է Պեսկովը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում