ԱՄՆ-ի ատոմային սուզանավը Հարավչինական ծովում բախվել է անհայտ օբյեկտի
ԱՄՆ ռազմածովային ուժերի Seawolf դասի USS Connecticut (SSN 22) ատոմային հարվածային սուզանավը բախվել է անհայտ օբյեկտի՝ Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի միջազգային ջրերում սուզվելու ժամանակ։
Անձնակազմի անդամներից ոչ մեկը կյանքի համար վտանգավոր վնասվածքներ չի ստացել: 11 զինծառայողներ ստացել են թեթև և միջին վնասվածքներ։ Սուզանավը լուրջ վնաս չի կրել: Այս մասին հայտնում է Fox News-ը։ Դեպքը տեղի է ունեցել Հարավչինական ծովում։ Միջադեպի մասին հայտնում է ԱՄՆ խաղաղօվկիանոսյան նավատորմի մամուլի ծառայությունը։
Կարծիքներ