Լեւանդովսկին գերազանցեց Մյուլերի ռեկորդը, կրկնեց Ռոնալդուի անձնական ռեկորդը

Լեւանդովսկին գերազանցեց Մյուլերի ռեկորդը, կրկնեց Ռոնալդուի անձնական ռեկորդը

Գերմանիայի առաջնության 17-րդ տուրի խաղում (4։0) «Վոլֆսբուրգին» խփած գոլի շնորհիվ «Բավարիայի» 33-ամյա լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին 2021 թվականին Բունդեսլիգայում խփած գոլերի քանակը հասցրեց 43-ի եւ գերազանցեց 1972 թվականին գերմանացի Գերդ Մյուլերի սահմանած ռեկորդը՝ 42 գոլ, հաղորդում է Opta-ն։ Այս տարի Բունդեսլիգայում «Բավարիան» անցկացրեց վերջին հանդիպումը։

Լեւանդովսկին կրկնեց նաեւ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի անձնական ռեկորդը։

Այս տարի «Բավարիայի» կազմում Լեւանդովսկին խփել է 69 գոլ։ Ռոնալդուն 2013-ին Մադրիդի «Ռեալի» հետ էր խփել 69 գոլ։

Ռեկորդակիը ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին է, որը 2012 թվականին «Բարսելոնայի» կազմում դարձել է 91 գոլի հեղինակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում