Օգոստոսի 16-ից 17-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 114 դեպք

Օգոստոսի 16-ից 17-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 114 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 16-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 114 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության՝ 25, անձնական ունեցվածքի գողության՝ 22, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 11, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, ընտանեկան բռնության և սառը զենք կրելու՝ 5-ական, ապօրինի ծառահատման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, կողոպուտի, յուրացման կամ վատնման ու զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, սպանության, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, հարկերից խուսափելու, համակարգչային հանցագործության, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 15 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու՝ 2, սպանության և բնակարանային գողության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում