Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ռազմավարական նշանակության ճյուղերից մեկը. Գնել Սանոսյան

Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ռազմավարական նշանակության ճյուղերից մեկը. Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ուղերձ է հղել հանքագործների և մետալուրգների մասնագիտական օրվա առթիվ:

«Ավանդաբար հուլիսի երրորդ կիրակին նշվում է որպես հանքագործների և մետալուրգների մասնագիտական օր:

 

Այն հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս գնահատել կատարված աշխատանքն ու մեծարել այն նվիրումը, որով ոլորտի ներկայացուցիչներն իրականացնում են իրենց դժվարին առաքելությունը:

 

Սիրելի՛ հանքագործներ և մետալուրգներ, Ձեր բարդ, պատասխանատու և նվիրված աշխատանքի շնորհիվ է, որ հանքարդյունաբերությունը համարվում է Հայաստանի տնտեսության առանցքային և հիմնական ոլորտներից մեկը մեր երկրի տնտեսության շարունակական զարգացման ճանապարհին։

 

Այսօր ոլորտն ապահովում է մեր երկիր հազարավոր քաղաքացիների զբաղվածությունը, ովքեր իրենց գործի նվիրյալն են, և որոնց քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ հանքարդյունաբերությունը, անկախ ամեն տեսակ դժվարություններից, շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ռազմավարական նշանակության ճյուղերից մեկը:

 

Շնորհավորում եմ ոլորտի բոլոր մասնագետներին և բազմավաստակ վետերաններին մասնագիտական տոնի առթիվ։

 

Մաղթում եմ առողջություն և նորանոր հաջողություններ Ձեզ և Ձեր ընտանիքներին»,- ասված է ուղերձում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում