Համազգային սուգը Հարավային Կորեայում կտևի մինչև նոյեմբերի 5-ը

Համազգային սուգը Հարավային Կորեայում կտևի մինչև նոյեմբերի 5-ը

Կորեայի Հանրապետությունում համազգային սուգը՝ կապված Սեուլի կենտրոնում տեղի ունեցած հրմշտոցի հետ, որը խլեց 151 մարդու կյանք, կտևի մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ։

Այս մասին կիրակի օրը հայտնել է Yonhap գործակալությունը ՝ վկայակոչելով վարչապետ Հան Դոկ-սուն։

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը համազգային սուգ է հայտարարել։ Նա ասաց, որ սուգը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ «միջադեպը չի հանգուցալուծվել»:

Վերջին տվյալներով՝ Իտաևոն շրջանում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով զոհվել է 151 մարդ, այդ թվում՝ երկու ռուս կին։ Ընդհանուր առմամբ զոհվել է 19 օտարերկրացի, որոնց թվում կան Չինաստանի, Ուզբեկստանի, Նորվեգիայի քաղաքացիներ։ Տուժել է 82 մարդ, այդ թվում՝ մեկ ռուս կին։ Մահացածների մեծ մասը (97) կանայք են։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում